Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է 2016 թվականի ընթացքում զինամթերքի արտահանման վերաբերյալ իր խորհրդարանական զեկույցը, որում նշվում է, որ նախորդ տարի երկիրը մերժել է զինամթերք գնելու մասին Ադրբեջանի դիմումը, հայտնում է haqqin.az-ը:
Ադրբեջանի հետ մերժվել են նաև Իսրայելը և մի շարք այլ երկրներ: Երկրի կառավարությունն իր որոշումը մեկնաբանել է՝ ասելով, որ «Նորվեգիան դեմ է զենքի և զինամթերքի վաճառքին այն շրջաններում, որտեղ պետությունների միջև պատերազմ է կամ կա քաղաքացիական պատերազմի վտանգ»:
Միևնույն ժամանակ, իսրայելական Med İsrael for Fred (MIFF) կազմակերպությունը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որում Նորվեգիայի կառավարությանը մեղադրել է երկակի ստանդարտներ կիրառելու մեջ: Կազմակերպությունը պնդում է, որ պատերազմող կամ պատերազմի վտանգի տակ գտնվող երկրներին զենք չվաճառելու սկզբունքը Նորվեգիան կիրառում է ոչ բոլոր երկրների նկատմամբ: Med İsrael for Fred-ը պահանջել է Նորվեգիայից վերանայել որոշումը: