Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ընդունել է ՀՀ մի խումբ առաջատար բանկերի ղեկավարների՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ, հայտնում է Արցախի Նախագահի պաշտոնական կայքը։
Քննարկվել են Արցախում բանկային ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։
Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ այս ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությունը բավականին ակտիվ է ընթանում՝ կարևորելով սերտ համագործակցության պահպանումը նաև ապագայում։