Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթանում է հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկության փուլը։
Սկրեչ մրցաձեւում Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը դարձել է արծաթե մեդալակիր։ Հայաստանցի մարզիկը զիջել է միայն Բելգիայի ներկայացուցչին, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը։