Դեր Զորի քանդված եկեղեցին ևս կվերակառուցենք: Այս մասին հայտարարել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը՝ կաթողիկոսության տեղեկատվական գրասենյակում տեսնելով Դեր Զորի ազատագրումից հետո տեղի Սրբող Նահատակաց հայ եկեղեցու լուսանկարները, հաղորդում է «Գանձասար»-ը:
«Հուզմունքով, ցավով և ընդվզումով դիտեցի Դեր զորի մեր եկեղեցու և համալիրի նկարները: Քանդված և ամայի... Դեր Զորը մեր ժողովրդի համար ցավի, տառապանքի և Ցեղասպանության հոմանիշ է: Դեր Զորը նաև մեր ժողովրդի վերածննդի խորհրդանիշն է: Պատմության ընթացքում մեր թշնամիները քանդել են, մենք՝ վերակառուցել: Քանդված Դեր Զորը եւս պիտի վերակառուցենք հավաքական հավատքով եւ հանձնառությամբ»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը: