Չարագործները պղծել են Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված Վիենի հուշարձանը։ Ինչպես փոխանցում է Sputnik Արմենիան՝ Twitter-ի իր էջում այս մասին հայտնել է Իզեր դեպարտամենտի անդամ Էրվան Բինեն։
«Ցնցված եմ ու անհանգստացած այս փաստից»»,- գրել է նա և հրապարակել լուսանկարը։
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունն համակարգող խորհուրդն իր հերթին հրապարակել է հուշարձանի լուսանկարը և քննադատել վանդալիզմը։