Նոյեմբերի 6-ին ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել է, որ Հայաստանը և Սերբիան հաստատել են Սիրիայում ականազերծման աշխատանքներին ներգրավվելու պատրաստակամությունը: Հայ և սերբ սակրավորներին կարող են միանալ նաև չինացիները: Այս մասին Ֆոմինը հայտնել է «Գազետա» լրատվակայքին տված հարցազրույցում, փոխանցում է Razm.info-ն:
«Իրենց ինժեներական ստորաբաժանումները Սիրիա ուղարկելու պատրաստակամությունն արդեն հաստատել են Երևանը և Բելգրադը, նրանց կարող են միանալ չինացի սակրավորներ», - Նշել է Ֆոմինը: