Իրաքի կենտրոնական իշխանությունները քրդական տարածաշրջանի կառավարությունից պահանջել են հայտարարել անկախության և արաբական երկրի կազմից դուրս գալու գաղափարից հրաժարվելու մասին: Այդ մասին ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ն` ասված Է Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի դիվանատան՝ նոյեմբերի 6-ին տարածած հայտարարության մեջ:
«Մենք քրդական տարածաշրջանից պահանջում ենք պարզորոշ հայտարարել Իրաքից անջատվելուց կամ անկախությունից հրաժարվելու հանձնառության մասին՝ հիմնվելով Ֆեդերալ դատարանի վճռի վրա»,- ընդգծել են նախարարների կաբինետի մամուլի ծառայությունում: