Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ընդունել է ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Սարգսյանին, Արարատ Թավադյանին ու Գրիգորի Գասպարյանին և քննարկել Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է Սփյուռքի ներդրումն Արցախի շենացման գործում՝ արժևորելով սփյուռքահայ գործարարների դերը մեր հանրապետությունում ժամանակակից բիզնես մշակույթի ձևավորման մեջ: