Իրանը և Հայաստանը պատրաստվում են համատեղ փոխգործակցության գրասենյակ բացել Մեղրիի և Արասի ազատ առևտրի գոտիներում: News.am-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է «Արաս» ԱԱԳ-ի գործադիր տնօրեն Մոհսեն խադեմ Արաբ Բագին: Նա նշել է, որ վերջերս Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն և հայ-իրանական համագործակցության զարգացման շրջանակներում, մոտ ժամանակներս Մեղրիի և Արասի ազատ առևտրի գոտիներում համատեղ փոխգործակցության գրասենյակ կբացվի:
«Ազատ առևտրի գոտիների ստեղծման և զարգացման գործում Իրանի հաջող փորձը կարող է երկու երկրների միջև սահմանային ազատ գոտու ստեղծման հարցում Հայաստանի հետ հետագա համագործակցությանը նպաստել», - նշել է նա:
Նա նաև համոզմունք է հայտնել, որ երկու կողմերի աջակցությամբ և համագործակցությամբ Մեղրիի ազատ գոտու ստեղծումը և զարգացումը կնպաստի երկու երկրների ազատ գոտիների բարգավաճմանը: