Սաուդյան Արաբիան մեղադրել է Լիբանանի կառավարությանը պատերազմ հայտարարելու մեջ

10:38     7 նոյեմբերի, 2017

Սաուդյան Արաբիան «Հզբոլլահ» կազմակերպության հարձակումները կհամարի Լիբանանի կողմից պատերազմի հայտարարում։ Աս մասին հայտնել է Պարսից ծոցի հարցերով սաուդցի նախարար Թամեր ալ-Սաբհանը։

«Մենք կդիտարկենք Լիբանանի կառավարությունը որպես «Հզբոլլահի» գրոհայինների պատճառով պատերազմ հայտարարող կառավարություն»,-ասել է նախարարը։

Ալ-Սաբհանը հույս է հայտնել, որ Լիբանանի կառավարությունը կզսպի «Հըզբոլլահի» ռազմականացված ստորաբաժանումների գործողությունները։


© armedia.am