Սաուդյան Արաբիան «Հզբոլլահ» կազմակերպության հարձակումները կհամարի Լիբանանի կողմից պատերազմի հայտարարում։ Աս մասին հայտնել է Պարսից ծոցի հարցերով սաուդցի նախարար Թամեր ալ-Սաբհանը։
«Մենք կդիտարկենք Լիբանանի կառավարությունը որպես «Հզբոլլահի» գրոհայինների պատճառով պատերազմ հայտարարող կառավարություն»,-ասել է նախարարը։
Ալ-Սաբհանը հույս է հայտնել, որ Լիբանանի կառավարությունը կզսպի «Հըզբոլլահի» ռազմականացված ստորաբաժանումների գործողությունները։