ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին խնդրել է ավելացնել երկրի 2018 թվականի պաշտպանական բյուջեն Հյուսիսային Կորեայի և Աֆղանստանի շուրջ տիրող իրավիճակի պատճառով, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Խնդրանքը ներառում է լրացուցիչ 4 միլիարդ դոլար հակահրթիռային համակարգերի ոլորտում անհետաձգելի միջոցառումների համար՝ Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքին հակազդելու նպատակով… և 1.2 մլրդ դոլար Հարավային Ասիայում իմ վարչակազմի ռազմավարության աջակցության համար (Աֆղանստանում ամերիկյան զորախումբը 3.5 հազար զինծառայողով ավելացնելու համար – խմբ.)», - ասվում է Թրամփի նամակում: