Թուրքիան ամերիկյան կողմին որևէ երաշխիք չի տրամադրել ու չի տրամադրի որևէ քրեական գործի կամ ցանկացած այլ իրավական գործընթացի վերաբերյալ, հայտարարել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը:
«Թուրքիան իրավական պետություն է, և մեր իշխանությունները չեն կարող որևէ երաշխիք տրամադրել իրավական այնպիսի գործընթացների վերաբերյալ, որոնք դեռ գտնվում են ընթացքի մեջ», - նշված է թուրքական դեսպանության հայտարարության մեջ:
Նշենք, որ թուրքական դիվանագիտական առաքելության հայտարարությունն արվել է երկու երկրների միջև վիզային սկանդալի ֆոնին, որն առաջացել է Ստամբուլում ամերիկյան գլխավոր հյուպատոսության աշխատակցի ձերբակալության պատճառով: