Հայաստանում 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին արտադրվել էր 1585 հատ պլանշետ: 2017թ. նույն ժամանակահատվածում արտադրվել է 55 պլանշետ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 96.5%-ով, փոխանցում է Panorama.am-ը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-սեպտեմբերին համակարգիչների արտադրության ծավալներն էլ կրճատվել են 36%-ով. եթե 2016թ. 9 ամիսներին հանրապետությունում արտադրվել է 714 հատ համակարգիչ, ապա 2017թ. հունվար-սեպտեմբերին՝ 457:
Ինչ վերաբերում է հեռախոսներին, ապա նշված ժամանակահատվածում մեր երկրում արտադրվել է 330 բջջային հեռախոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 68.4%-ով: 2016 թ-ի նույն ժամանակահատվածում արտադրվել է 1 045 հատ բջջային հեռախոս:
Հիշեցնենք, որ հայկական հեռախոսների՝ «Արմֆոն»-ի (Armphone) վաճառքը սկսվել է նախորդ տարվա հունիսից: