Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում (Կրետե) գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի առջև լավագույն արդյունք ցույց տվեց, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:
Հայաստանցի շախմատիստը 7 հնարավորից վաստակելով 4,5 միավոր՝ ետևում թողեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին և չեխ Դավիթ Նավարային:
Երրորդ խաղատախտակի առջև Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, ցույց տվեց երկրորդ արդյունք: Առաջին տեղում ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովն է, երրորդում՝ լեհ Կասպեր Պիորուն: