Հայաստանը գործարկել է արևային առաջին կայանը։ Այս մասին հաղորդում է Սպուտնիկ Արմենիան:
1ՄՎտ հզորությամբ «Թալին-1» արևային կայանը տեղակայված է Արագածոտնի մարզի Թալին քաղաքում։
Առաջիկայում ծրագրվում է մոտ մեկ տասնյակ այդպիսի կայան բացել, որոնցից ամենամեծը կլինի Մասրիկում` 50 ՄՎտ հզորությամբ։ «Թալին-1» արևային կայանի բացմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։