Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ Գյուլենի շարժման հետևորդները հայտնվել են թակարդում Թուրքիայում` նշելով նաև, որ խելացի մարդիկ հեռացել են երկրից, հաղորդում է Turkish Minute-ը` հղում կատարելով BBC- ին:
«Երբ մենք ասում էինք, որ մի' ուղարկեք ձեր երեխաներին դրանց (գյուլենականների) դպրոցներ, զուր չէինք ասում: Երբ ասում էինք՝ դրանց բանկերում գումար մի՛ ներդրեք, զուր չէինք ասում: Նրանք, ովքեր չհանեցին իրենց փողը բանկից, հիմա ասում են՝ «չգիտեինք»: Ամեն ինչն էլ գիտեիք: Դուք վաճառում էիք ձեր տները, մեքենաները և պահում էիք գումարը նրանց բանկում: Ով խելք ուներ՝ գնաց Թուրքիայից, մնացածն էլ թակարդն ընկան այստեղ», - ասել է Էրդողանը: