Հայ-թուրքական սահմանին տեղադրվել են տեսախցիկներ, հայտնում է թուրքական Haber7-ը:
Նշվում է, որ տեսախցիկները տեղադրվել են Թուրքիայի Կարսի շրջանի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանագծի մշտական դիտարկման համար:
«Տեսախցիկների տեղադրման աշխատանքները սահմանագծին ավարտվել են: Դրանց փորձարկումները շարունակվում են», - ասվում է հաղորդագրությունում: