Դետեկտորը պարզել է Ջիգարխանյանի կնոջ սուտը

11:01     8 նոյեմբերի, 2017

Արմեն Ջիգարխանյանի կնոջ պաշտոնական ներկայացուցիչ Էլինա Մազուրը ռուսական «Առաջին ալիքի» եթերում «Իրականում» թոք-շոուի ժամանակ չի կաղողացել ազնվորեն մի շարք հարցերի պատասխանել ստի դետեկտորով թեստավորում անցնելու ժամանակ:

Հարցին՝ արդյոք Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան շահադիտական նպատակներ ունեցել է Ջիգարխանյանի հետ ամուսնանալիս, Մազուրը բացասաբար է պատասխանել: Սակայն ստի դետեկտորը բացահայտել է սուտը:

Պարզվել է նաև, որ Մազուրը, բացի ԶԼՄ-ների առաջ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի շահերը ներկայացնելուց, նրա հետ այլ գործնական հարաբերություններ ևս ունի:

Ստի դետեկտորը պարզել է նաև, որ Մազուրը կապված է եղել կազմակերպված հանցավոր խմբավորման հետ:


© armedia.am