Սինգապուցի երիտասարդը մտադիր է այցելել 221 երկիր. նա արդեն եղել է Հայաստանում և Արցախում

15:02     8 նոյեմբերի, 2017

Սինգապուրում բնակվող 28-ամյա  Դասթին Պֆանդելերը, ով մասնագիտությամբ բժիշկ է, ոգեշնչվելով աշխարհի 221 երկրների մասին պատմող գիդ-գրքից, ծրագրել է մինչ 30տարեկան դառնալը այցելել դրանք, փոխանցում է NEWS.am-ը:

Նա, հակված է այն մտքին, որ աշխարհում ոչ թե 193, այլ 221 երկիր գոյություն ունի։

Երիտասարդն արդեն այցելել է Անգլիա, Չինաստան, Իրաք, Սիրիա, Հուրգադա, Ֆիլիպիններ, Ռուսաստան, ինչպես նաև՝ Հայաստան և Արցախ։

Եթե Դասթինին հաջողվի իրագործել իր ծրագիրը, ապա նա կլինի աշխարհում ամենաշատ ճանապարհորդած երիտասարդը։


© armedia.am