Այցի ընթացքում նա մտադիր է քննարկել Հայաստանի և Լոս Անջելեսի միջև տնտեսական համագործակցության և մշակութային փոխանակման հնարավորությունները։ Այս մասին Գարսեթին հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արևմտյան թևի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Artsakhpres-ը:
Քաղաքապետն ու Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, ինչպես նաև մեծ հայկական համայնքի կապերը Լոս Անջելեսի իշխանությունների հետ։
Լինելով Լոս Անջելեսի խորհրդի անդամ՝ Գարսեթին 2005-ի աշնանն այցելել էր Հայաստան։