Հայ գյուղացիներից գողացած խոշոր եղջերավոր անասունները Թուրքիա են տեղափոխվել, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Հենզել Մկոյանը։
Նոյեմբերի 6-ի գիշերը Դադեշ գյուղում երկու գոմ են թալանել: Առևանգել են 21 կով, ձի, շուն, ինչպես նաև տեխնիկա
«Փաստ է, որ անասունը Թուրքիա է տարվել։ Սակայն դեռ լիովին պարզ չէ` ով է հանցագործությունն իրագործել։ Վրաստանի իշխանությունը մտահոգված է։ Դադեշցիները վախենում են, որ եթե այսօր գողացել են անասունը, ապա վաղը ոռոգման ջրի ավազանների մեջ կարող են մի բան լցնել», - ասել է Մկոյանը։
Միջադեպի քննությանը միացել են Վրաստանի սահմանային ոստիկանության դեպարտամենտը, արտաքին գործերի նախարարության կառույցները։ Նրանք թուրք գործընկերների հետ բանակցություններ են վարում։