Տասը տարի առաջ Կատալինա կղզում առևտրային նավի մնացորդներ են հայտնաբերվել։
«Սա Հայաստանն է» նախագծի հեղինակներ Կարեն Բալայանն ու Հովհաննես Հակոբյանը հատուկ ռեպորտաժ են պատրաստել այս առագաստանավի ճակատագրի մասին, հայտնում է Սպուտնիկ Արմենիան:
Ռեպորտաժում ներկայացվում է, թե հայերն ինչ դեր են ունեցել ժամանակակից Հնդկաստանի տարածքում միջազգային առևտրատնտեսական հարաբերություններում։
Նշվում է նաև, որ ХV դարի վերջին Վասկո դա Գաման, շրջանցելով Աֆրիկա մայրցամաքը, բացեց Հնդկաստան տանող ճանապարհը։ Եվրոպացիները սկսեցին տեղավորվել այդ տարածաշրջանում։ Ի զարմանս նրանց, տեսան, որ այնտեղ դարեր ի վեր գործող առևտրային ցանցեր կան, որոնցում առաջատար դեր ունեն հայերը։