Թուրքիայի մեջլիսի պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է Թուրքիայի կրթական համակարգի փոփոխությունները՝ մասնավորապես նշելով, որ կրթության հիմքում կրոնն է դրվել: Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Demokrathaber» լրատվական կայքին:
«Կրոնական կրթությունը, հավատացյալ սերունդ դաստիարակելու նպատակը, որի մասին խոսել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, դարձրել եք ձեր նախարարության գլխավոր առաքելությունը: Մինչդեռ սա ուղղվածություններից մեկը պետք է լիներ: Որտե՞ղ մնաց գիտական, ժողովրդրավարական և հավասար կրթությունը», - ասել է Փայլանը:
Փայլանն անդրադարձել է նաև Թուրքիայի կրթության նախարարության թվիթերյան էջում արված գրառումներից մեկում «որակյալ կրթություն» (կրթական համակարգի փոփոխությունների մաս է կազմում՝ խմբ) արտահայտությանը՝ ընդգծելով, որ այդ կերպ Յըլմազն ինքնըստինքյան թուրքական դպրոցների 90 տոկոսը անորակ է համարել: