Ռուսաստանի Պաշտպանության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա, գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը RT-ին ասել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքները ռազմական գործողություններին հարմարեցնելու՝ ՆԱՏՕ-ի կոչը Ռուսաստանի համար «վատ ազդանշան» է: «ՆԱՏՕ-ն գրեթե չունի հավասար մրցակից ստորաբաժանումների ընդհանուր թվի և ռազմական տեխնիկայի, ինչպես նաև հրամանատարական կառուցվածքի տեսանկյունից»,- ասել է նա՝ ավելացնելով, որ նոր զարգացումները Եվրոպայում կարող են նշանակել, որ ռազմական բլոկը թիրախավորում է Ռուսաստանին:
Իվաշովի խոսքով՝ Վաշինգտոնում ցանկանում են, որ Եվրոպան և Ռուսաստանը կռվեն միմյանց դեմ:
Նա հիշեցրել է նաև Արևելյան Եվրոպայում ԱՄՆ-ի գլխավորությամբ ռազմական կառույցների կուտակման և ՆԱՏՕ-ի գլխավորությամբ չորս գումարտակային մարտավարական խմբերի տեղակայման մասին՝ առաջարկելով, որ Ռուսաստանը բարձրացնի իր զինված ուժերի պաշտպանունակության մակարդակը արևմտյան սահմանին:
Հիշեցնենք, որ երեքշաբթի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յան Ստոլտենբերգերը կառույցի անդամներին կոչ էր արել ռազմական պահանջներին համապատասխանեցնել քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում նաև ճանապարհներն ու կամուրջները՝ Եվոպայում զորքի և տեխնիկայի ավելի լավ տեխաշարժվելը ապահովելու համար:
«Մենք պետք է համոզվենք, որ կամուրջներն ու ճանապարհները բավականաչափ ամուր են, որ կարողանան պահել մեր մեծ մեքենաները, և որ երկաթուղային ցանցերը համապատասխանաբար հագեցած են՝ տանկերի և ծանր տեխնիկայի արագ տեղափոխման համար»,- ասել է Ստոլտենբերգերը երեքշաբթի օրը՝ նախարարական մամլո ասուլիսից առաջ: