Սիրիայի բանակը լիակատար վերահսկողության տակ է վերցրել Աբու Քեմալ քաղաքը, որը երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին պատվարն է: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Սիրիայի բանակի դաշտային հրամանատարը:
Զինվորականի խոսքով՝ բանակը սկսել է քաղաքը «սանրել», որպեսզի այն մաքրի ԻՊ-ի թողած պայթուցիկ սարքերից և ականներից:
Ինչպես նշել է սիրիական բանակի ներկայացուցիչը, ահաբեկիչները փախչում են կառավարական զորքերի շեշտակի հարձակման, ինչպես նաև Հոմսի նահանգում Խﬔյմայի կողմից դաշնակից ուժերի առաջխաղացման պատճառով: