Բրիտանացի նախարարը հրաժարական է տվել Իսրայելի հետ բանակցությունների պատճառով

10:25     9 նոյեմբերի, 2017

Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարար Փրիթի Փաթելը հրաժարական է տվել իսրայելական իշխանությունների ներկայացուցիչների հետ հանգստի ժամանակ ունեցած ոչ պաշտոնական հանդիպումների պատճառով առաջացած սկանդալի ֆոնին:

Նախարարը գործուղման է եղել Աֆրիկայում, երբ իսրայելական իշխանությունների հետ իր հանդիպումների մասին տեղեկությունը հայտնի է դարձել հասարակության: Արդյունքում նա ստիպված է եղել ընդհատել գործուղումը և վերադառնալ Լոնդոն՝ վարչապետ Թերեզա Մեյի հետ զրույցի համար:

Հրաժարականի իր դիմումում Փաթելը նշել է, որ իր գործողությունները ցածր են եղել իր կողմից աջակցվող թափանցիկության սկզբունքներից:

 


© armedia.am