ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենին սպառնացող սարսափելի սովի մասին

11:02     9 նոյեմբերի, 2017

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարկ ԼոուկոկըՍաուդյան արաբիային կոչ է արել վերացնել Եմենի շրջափակումը, քանի որ այնտեղ կարող է սարսափելի սով սկսվել:

ՄԱԿ-ի ներկայացուցիչը զգուշացրել է, որ այն կարող է վերջին մի քանի տասնյակների ընթացքում ամենասարսափելին դառնալ և հանգեցնել միլիոնավոր զոհերի: Եթե շրջափակումը վերացվի մարդասիրական առաքելությունները կկարողանան մարդկանց սնունդ հասցնել:

Հիշեցնենք, նոյեմբերի 6-ին Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի հրամանատարությունը հայտարարել է, որ փակում է Եմենի ցամաքային, օդային ու ծովային բոլոր ճանապարհները՝ Էր Ռիադի ուղղությամբ եմենցի ապստամբների կողմից հրթիռի արձակումից հետո։ 


© armedia.am