Նոյեմբերի 9-ը ամբողջ աշխարհում ֆաշիզմի, ռասիզմի ու հակասեմականության դեմ միջազգային օրն է, փոխանցում է Calend.ru-ն:
Այն հիմնվել է ռասիզմի դեմ UNITED միջազգային ցանցի նախաձեռնությամբ, որը միավորում է 49 երկրներից ավելի քան 500 կազմակերպություններ։
1938թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Գերմանիայում սկսվել էր հրեաների զանգվածային կոտորածը, որը ստացել է «Բյուրեղապակյա գիշեր» կամ «Կոտրված ցուցափեղկերի գիշեր» անվանումը։ Սա հրեաների դեմ երրորդ ռեյխի կողմից ֆիզիկական բռնության առաջին զանգվածային ակցիան էր:։