Հռոմի պապ Ֆրանցիսկոսին վշտացած է պատարագների ժամանակ բջջային հեռախոսների առատությամբ, որոնց օգնությամբ ծխականներն ու հոգևորականները նկարահանում են արարողությունը։
«Ես շատ եմ տխրում, երբ պատարագ եմ անցկացնում այստեղ՝ հրապարակում կամ բազիլիկայում, և տեսնում այդքան շատ վեր բարձրացրած հեռախոսներ, ընդ որում ոչ միայն հավատացյալների ձեռքում, այլև քահանաների և եպիսկոպոսների մոտ», - վրդովվել է հովվապետը։
Քահանայապետն ընդգծել է, որ պատարագը ներկայացում չէ, և կոչ արել սմարթֆոնի նման ձեռքից ցած չդնել Աստվածաշունչը։
Նշենք, որ Ֆրանցիսկոս պապն անձամբ պարբերաբար օգտվում է սոցցանցերից՝ հավատացյալների հետ շփվելու համար։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի թվիթերյան էջին բաժանորդագրված է 40 մլն մարդ։