Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների բոլոր ղեկավարները հավաստել են իրենց մասնակցությունը նոյեմբերի 30-ին Մինսկում կայանալիք գագաթաժողովին: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է ԱՄՆ-ում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատար Պավել Շիդլովսկին:
«Պետությունների բոլոր ղեկավարները հաստատել են իրենց մասնակցությունը», - ասել է նա: Ներկայում Բելառուսը ՀԱՊԿ-ն նախագահող երկիրն է: Նրա խոսքով՝ «ՀԱՊԿ-ն դարձել է Եվրասիայի առավել արդյունավետ կազմակերպություններից մեկը»: «Բոլոր պետությունները գործում են որպես մեկ ամբողջություն՝ դրսևորելով իրենց համերաշխությունը», - հայտարարել Է Շիդլովսկին: