Կոլումբիայում 12 տոննա քաշով կոկաինի ռեկորդային խմբաքանակ են բռնագրավել

14:56     9 նոյեմբերի, 2017

Կոլումբիայի ոստիկանությունը 360 դոլար արժողությամբ 12 տոննա կոկաին է բռնագրավվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Կոլումբական իշխանությունների փոխանցմամբ՝ թմրանյութի խմբաքանակը պատկանել է «Դել Գոլֆո կլան» զինված խմբավորմանը, որը վերահսկում է թմրանյութերի շուկան նախկինում Կոլումբիայի Հեղափոխական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջաններում: Առգրավման գործողությանը մասնակցել են 400 իրավապահներ:

Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը նշել է, որ սա երկրի պատմության մեջ թմրանյութի ամենամեծ խմբաքանակի առգրավումն է:


© armedia.am