Կոլումբիայի ոստիկանությունը 360 դոլար արժողությամբ 12 տոննա կոկաին է բռնագրավվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Կոլումբական իշխանությունների փոխանցմամբ՝ թմրանյութի խմբաքանակը պատկանել է «Դել Գոլֆո կլան» զինված խմբավորմանը, որը վերահսկում է թմրանյութերի շուկան նախկինում Կոլումբիայի Հեղափոխական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջաններում: Առգրավման գործողությանը մասնակցել են 400 իրավապահներ:
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը նշել է, որ սա երկրի պատմության մեջ թմրանյութի ամենամեծ խմբաքանակի առգրավումն է: