Կառավարությունը կփոխհատուցի 302 սիրիահայ ուսանողի ուսման վարձը

16:03     9 նոյեմբերի, 2017

ՀՀ կառավարությունը 20 մլն ՀՀ դրամ կհատկացնի սիրիահայ 73 ուսանողների վարձավճարի 60 տոկոսը փոխհատուցելու նպատակով: Կառավարության ներկայացրախ հիմնավորման համաձայն, ներկայումս ուսման վարձի փոխհատուցման կարիք ունեն 302 սիրիահայ ուսանող, որոնց ուսման վարձը կազմում է 194,198.400 ՀՀ դրամ:

Մնացած ուսանողների ուսման վարձի փոխհատուցումը կկատարվի «Հայկական բարեգործական ընդհանուր միության» և «Գալուստ Գյուլբենկյանի» հատկացած միջոցներով:


© armedia.am