Հայ բժիշկը նորարարական դահուկներ է հորինել

16:47     9 նոյեմբերի, 2017

Բոսթոնից երկու բժիշկ՝ օրթոպեդ-վնասվածքաբան Արա Նազարյանն ու վիրաբույժ և ինժեներ Քեն Ռոդրիգեսը, նոր, յուրահատուկ՝ նիտինոլի տերևներից պատրաստված դահուկներ և Verispellis սնոուբորդ են հորինել, որը կիրառվում է բժշկական նպատակով։ Այս մասին հաղորդում է Սպուտնիկ Արմենիան՝ հղում կատարելով  «Asbarez» պարբերականին:

«Խառնուրդը, որից պատրաստված են դահուկները, յուրահատուկ է, քանի որ այն թույլ է տալիս արձագանքել ջերմաստիճանի փոփոխությանը: Նիտինոլը խառնուրդ է, որը պահպանում է սկզբնական ձևն ու կարծրությունը, ձևափոխելուց հետո վերադառնում է իր նախնական ձևին»,- նշված է հոդվածում:

Նոր նյութը, որից պատրաստված են դահուկները, թույլ է տալիս օգտագործել դահուկների մեկ զույգը, որը կարող է հարմարվել եղանակային ցանկացած պայմանների:


© armedia.am