Թուրքիան հաստատել է, որ ջավախահայերով բնակեցված Դադեշ գյուղի բնակիչների կովերն անցել են թուրքական տարածք։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Հենզել Մկոյանը։
«Թուրքիայի սահմանապահները չեն հերքում, որ խոշոր եղջերավոր անասունները թուրքական տարածք են քշվել Դադեշից։ Մենք կովերից 5-ին կարողացել ենք վերադարձնել չեզոք գոտուց»,- Sputnik Արմենիային ասաց Մկոյանը։
Նրա խոսքով, Վրաստանի ուժային կառույցների ներկայացուցիչներն այժմ ակտիվ աշխատում են թուրք գործընկերների հետ` դեպքի հանգամանքները պարզելու համար։ Մկոյանն ընդգծեց, որ թուրք սահմանապահներն այլևս չեն կարող մերժել իրենց տեսախցիկների նկարահանած տեսանյութերը տրամադրելու դիմումը։
Նոյեմբերի 6-ի գիշերը Դադեշ գյուղում երկու գոմ են թալանել: Առևանգել են 21 կով, ձի, շուն, ինչպես նաև տեխնիկա։