Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Վատիկանի տարածքում արգելել է ծխախոտի վաճառքը:
«Պապը որոշել է, որ Վատիկանը կարգելի իր աշխատակիցներին ծխախոտ վաճառել եկող տարվանից սկսած: Պատճառները պարզ են՝ Սուրբ աթոռը չի կարող աջակցել զբաղմունքին, որն ակնհայտորեն վնասում է մարդկանց առողջությանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն՝ ծխելն ամեն տարի ամբողջ աշխարհում ավելի քան 7 միլիոն մարդու մահվան պատճառ է դառնում»,- ասվում է Վատիկանի տպագրական ծառայության ղեկավար Գրեգ Բերկի հայտարարության մեջ: