Իրաքում «Իսլամական պետություն» կազմակերպությանը անդամակցելու կասկածանքով ձերբակալվել են ավելի քան 500 ռուսաստանցի և 200 ադրբեջանցի կին: Այս մասին հայտարարել է Իրաքի պատգամավոր Վիհան Դահիլը, փոխանցում է Mk.ru-ն:
«512 կին Ռուսաստանից և 200-ն Ադրբեջանից ձերբակալվել են Իրաքի ուժերի կողմից և տարվել են բանտ, որպես ԻՊ անդամներ», - գրել է խորհրդարանականը Twitter-ում:
Նշվում է, որ պաշտոնական հայտարարություն այս կապակցությամբ դեռ չի հնչել: