ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը աշխարհում հսկայական անկայունություն է առաջացրել: Նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի
ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում ունեցած ելույթի ժամանակ:
Մասնավորապես Գբրիելը մեղադրել է Թրամփին նշանակալի արտաքին քաղաքական օրակագի բացակայության մեջ, որը կհամապատասխաներ Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված ամերիկյան քաղաքական ավանդույթներին, ինչպես նաև ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը ներքին շահերին ծառայեցնելու համար: Գերմանիայի ԱԳ նախարարի կարծիքով Թրամփն երկկողմ հարաբերություններ է կառուցում երկրներից յուրաքանչյուրի հետ առանձին, կնքում է ժամանակավոր գործարքներ՝ մոռանալով ձևավորված աշխարհակարգի մասին:
Գաբրիելի խոսքերով, ԱՄՆ-ը հարցականի տակ է դնում իր իսկ կողմից ստեղծված լիբերալ աշխարհակարգը, ինչն եվրոպական երկրները միայնակ չեն կարող պահպանել: