Վիետնամում Թրամփ-Պուտին հանդիպում չի կայանալու. Սպիտակ տուն

11:16     10 նոյեմբերի, 2017

Վիետնամում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև պաշտոնական հանդիպում չի կայանա, հայտնել է Սպիտակ տան քարտուղար Սառա Սանդերսը:

Նրա խոսքերով հանդիպումը չի հաջողվելկազմակերպել Թրամփի աշխատանքային հագեցած գրաֆիկի պատճառով: Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերով դեռևս այս հարցում հստակություն չկա, համաձայնեցումները շարունակվում են:


© armedia.am