ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել են Մոսկվայում հինգ ռուս կանանց հետ գիշեր անցկացնել, սակայն նա հրաժարվել է նման առաջարկից:
2013-ին «Միս Տիեզերք» մրցույթից հետո, Թրամփին առաջարկել են հյուրանոցի համար 5 ռուս կին ուղարկել, պատմել է Թրամփի նախկին թիկնապահ Քիթ Շիլերը, ով նշել է, որ առաջարկը որպես հումոր է ընկալել և ասել, որ «իրենք նման բաներով չեն զբաղվում»:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Շիլերի պատմածը ներառվել է բրիտանական հետախուզության նախկին գործակալի՝ Թրամփի մասին հավաքված դոսյեում: