69 տարեկանում մահացել է երգիծաբան Միխայիլ Զադորնովը, ով տառապում էր գլխուղեղի քաղցկեղից և բուժման կուրս էր անցնում: Հունիսին հայտնի էր դարձել, որ նա որոշել է հրաժարվել բուժումից, քանի որ դա համարում է անիմաստ և հոգնեցնող, և ավելի շատ ժամանակ անցկացնել հարազատների հետ:
Միխայիլ Զադորնովը ծնվել է Լատվիայում 1948թ.-ին: Նա լայն ճանաչում է ստացել շնորհիվ իր երգիծական համերգների, որոնք հեռարձակվում էին դաշնային հեռուստաալիքներով: