Բրիտանիայի իշխանությունները ԵՄ-ից դուրս գալու ժամկետը հստակեցրել են

14:13     10 նոյեմբերի, 2017

Մեծ Բրիտանիայի կառավարությունն օրենսդրորեն կձևակերպի Եվրամիությունից դուրս գալու ստույգ ժամանակը:

Արցախպրեսի փոխանցմամբ, նոյեմբերի 9-ին այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Brexit-ի հարցերի նախարար Դևիդ Դևիսին:

Եվրամիությունից թագավորությունը դուրս կգա 2019թ. մարտի 29-ին Լոնդոնի ժամանակով ժամը 23:00-ին կամ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով՝ 00:00-ին: Այդ ժամկետը հայտնի էր նաև ավելի վաղ. Լոնդոնը պլանավորել Էր ԵՄ-ն լքել Brexit-ի գործարկումից ուղիղ երկու տարի անց: 

 


© armedia.am