Շերը կոչ է արել դիտել Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմը (Տեսահոլովակ)

17:33     10 նոյեմբերի, 2017

Շերն իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմին, որը կոչվում է Intent to Destroy: Death, Denial & Depiction, գրում է NEWS.am-ը:

Երգչուհին իր Twitter-յան միկրոբլոգում բոլորին կոչ է արել գնալ և դիտել ֆիլմը կինոթատրոններում:

«Սա ամենաուժեղ ֆիլմերից է, որը ես երբևէ տեսել եմ վերջին ժամանակներս։ Ինձ պատիվ է տրվել գրել այդ ֆիլմի երաժշտությունը։ Ֆիլմը նոյեմբերին կհայտնվի կինոթատրոններում։ Մինչ այդ, մենք կթողարկենք ժապավենի ամբողջական սաունդթրեքը»,- ավելի վաղ գրել էր Թանկյանը։


© armedia.am