Շերն իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմին, որը կոչվում է Intent to Destroy: Death, Denial & Depiction, գրում է NEWS.am-ը:
Երգչուհին իր Twitter-յան միկրոբլոգում բոլորին կոչ է արել գնալ և դիտել ֆիլմը կինոթատրոններում:
«Սա ամենաուժեղ ֆիլմերից է, որը ես երբևէ տեսել եմ վերջին ժամանակներս։ Ինձ պատիվ է տրվել գրել այդ ֆիլմի երաժշտությունը։ Ֆիլմը նոյեմբերին կհայտնվի կինոթատրոններում։ Մինչ այդ, մենք կթողարկենք ժապավենի ամբողջական սաունդթրեքը»,- ավելի վաղ գրել էր Թանկյանը։