Կրեմլից հայտնել են Պուտին-Էրդողան բանակցությունների թեմաները

22:43     10 նոյեմբերի, 2017

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում կանցկացնեն նոյեմբերի 13-ին, Սոչիում։

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, պետությունների առաջնորդները կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարը և ներկա դրությունը Սիրիայում։

Նշվում է, որ օրակարգում է նաև լայն շրջանակի երկկողմ հարցերի քննարկումը։


© armedia.am