ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում կանցկացնեն նոյեմբերի 13-ին, Սոչիում։
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, պետությունների առաջնորդները կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարը և ներկա դրությունը Սիրիայում։
Նշվում է, որ օրակարգում է նաև լայն շրջանակի երկկողմ հարցերի քննարկումը։