Ժամանակին դատապարտելով Հայոց ցեղասպնությունը՝ հնարավոր կլիներ փրկել հրեաներին, Իսրայելում դա գնալով ավելի լավ են հասկանում, Իսրայելի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հայտնում է Sputnik Армения-ն:
Իսրայել այցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը բաց չի թողել Յադ Վաշեմ հուշահամալիրում ևս մեկ անգամ լինելու հնարավորությունը:
Երկու հուշարձանները՝ Երուսաղեմի Յադ Վաշեմը և Երևանի Ծիծեռնակաբերդը, կոչ են անում հայերին և հրեաներին միավորել իրեն ջանքերը մարդկության դեմ ուղղված հանցանքների դեմ պայքարում: Առավել ևս, որ բազմաթիվ պատմաբաններ և իրավագետներ կարծում են, որ Հոլոքոստը կարող էր և չլինել, եթե Հայոց ցեղասպանությունը ժամանակին ճանաչվեր և դատապարտվեր, նկատել է նախարարը:
«Այդիսկ պատճառով, մենք ակնկալում ենք, որ Իսրայելը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մենք տեսնում ենք, որ գնալով ավելանում է Իսրայելի հասարակական կարծիքն արտահայտող այն մարդկանց թիվը, ովքեր կողմ են դրան», - հայտարարել է Նալբանդյանը: