Ուսանողության միջազգային օրվան ընդառաջ ՀՀ պաշտոնյաների և ուսանողական կառույցների ֆուտբոլային թիմեը իրենց ուժերն են չափում, հայտնում է Հայաստանի հանրային ռադիոն։
ՀՀ պաշտոնյաների և ուսանողական կառույցների ներկայացուցիչների ֆուտբոլային թիմերի հանդիպումը սկսվեց ընկերական ջերմ մթնոլորտում: Առաջին խաղակեսն ավարտվեց 2:0 հաշվով՝ ուսանողական կառույցների ներկայացուցիչների օգտին: Երկրորդ խաղակեսի ընթացքում պաշտոնյաները կարողացան հավասարեցնել հաշիվը, ապա նաև առաջ անցան։
Խաղի վերջին րոպեին ուսանողական թիմը կարողացավ հավասարեցնել հաշիվը, խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 3:3 հաշվով: