Տիգրան Կիրակոսյանը դարձել է սամբոյի աշխարհի չեմպիոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

10:55     12 նոյեմբերի, 2017

Սոչիում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն երեք մեդալ են նվաճել, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Մարզական սամբոյում Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) ոսկե մեդալ է նվաճել:

Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) և Արսեն Խանջյանը (100 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Աշխարհի առաջնությունը կավարտվի նոյեմբերի 12-ին:


© armedia.am